«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Աստվածաշնչյան խորհրդավոր թվերը սերտորեն կապված են Հայաստան աշխարհի հետ

Աստվածաշնչյան խորհրդավոր թվերը սերտորեն կապված են Հայաստան աշխարհի հետ
29.10.2012 | 18:04

«Հայաստան. Արարչագործությունից մինչև երկրորդ Գալուստ» երեքհատորանոց գրքաշարը հայոց պատմության էջերը բացահայտում է նոր շեշտադրմամբ, այն սկսվում է Դրախտի արարումից Հայոց լեռնաշխարհում և ավարտվում Քրիստոսի երկրորդ գալստյամբ Հայաստան աշխարհ:

Գրքաշարում ներկայացված է մոտ 8000-ամյա հայոց պատմությունը (ժամանակագրական, պատմական առումով` առանց ընդհատման): Այստեղ խոսվում է նաև կրոնական և գիտական նյութերի մեկտեղումից ի հայտ եկած աստվածաշնչյան այնպիսի խորհրդավոր թվերի մասին, որոնք մինչ օրս առեղծված են եղել, և ինչի պարզաբանումը սերտորեն կապված է Հայաստան աշխարհի հետ: Եղելությունների մասին ուղղակի չի պատմվում, այլ ամեն բան ապացուցվում է գիտականորեն` բազմաթիվ հայ և այլազգի նշանավոր կրոնական գործիչների, հնէաբանների, պատմաբանների, աշխարհագրագետների, բանասերների, այլ հետազոտողների աշխատություններից բերված հիմնավորումներով:
Առաջին հատորը, որն ընդգրկում է հայոց պատմության Դրախտի արարումից մինչև Քրիստոսի ծնունդն ընկած ժամանակաշրջանը, բաղկացած է լինելու 10 գրքերից, որոնցից 4-ը` «Դրախտը Հայոց լեռնաշխարհում, «Արարատ և Նոյ», «Հայկ Նահապետ» և «Հայոց լեզուն որպես առաջին ադամական լեզու» գրքերը, արդեն իսկ պատրաստ են և զուգահեռաբար թարգմանվում են ռուսերեն և անգլերեն: Ներկայումս աշխատանքներ են տարվում 5-րդ գրքի վրա, որը Հայկ Նահապետի տիրապետության օրոք Հայաստանում եղած քաղաքակրթության մասին է, որը ժամանակագրական և տարածքային առումով համապատասխանում է Կուրջ-արաքսյան մշակույթին:
Գրքի հեղինակները համոզված են, որ եթե այս աշխատությունը հասցվի հատկապես քրիստոնյա և այլ երկրների ընթերցողներին, ապա Հայաստանը կդառնա ներգնա հոգևոր զբոսաշրջության նոր և շատ հզոր թիրախ, ինչպես Երուսաղեմը քրիստոնյաներիս համար, Մեքքան` մահմեդականների:

Ծրագրերի լրջությունը և օգտակարությունն ընդունողներին խնդրում են հնարավորությունների սահմանում ներդրում անել հետևյալ հաշվեհամարին` նպաստելով աշխատանքն ավարտին հասցնելու գործընթացին:

Արարատբանկ- 1510005594100100 (AMD)
1510005594100101 (USD)
Աշոտ դպիր Արևշատյան
093 39-29-95
010 58-70-40


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 9514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ